fbpx
Աշխարհ

Boeing 737 MAX-ի թռիչքի ընթացքում կրկին խափանումներ են նկատվել

Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) օդանավակայանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:

Ինչպես հայտնում է Fox News-ը՝ օդաչուն անսարքությունների մասին հայտնել է թռիչքից շատ չանցած և օդանավակայանի կարգավարներից անհապաղ վայրէջք է խնդրել: Նշվում է, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, ինքնաթիռը տեղափոխում էին ժամանակավոր կայանատեղի: Վայրէջքը հաջող է անցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ