The Washington Post-ի փոխանցմամբ` Boeing կորպորացիան խոստովանել է 737 MAX ինքնաթիռներում ծրագրային ապահովման ևս մեկ խափանման առկայության մասին, բացի մանևրայնության բնութագրի բարելավման համակարգում եղած սխալից:
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի լիովին ազատվենք այդ հարաբերականորեն աննշան խնդրից, և մենք արդեն ունենք լուծումը», – ասված է Boeing-ի տարածած հայտարարության մեջ: