Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում բողոքի ակցիաներ են իրականացվել, որոնք սկիզբ են առել դեռևս ապրիլի վերջին։ Պատճառը՝ հարկային բարեփոխումներն են։
Վերջին ակցիայի ժամանակ ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով 6 ոստիկան է հոսպիտալացվել։
Այս մասին հայտնում է El Tiempo պարբերականը։
Նշենք, որ անընդհատ շարունակվող ցույցերի պատճառով արդեն տուժել է 2300-ից ավել մարդ, իսկ առնվազն 50-ը՝ զոհվել են։