Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խոսել է սպասվող իր տեղափոխության մասին՝ արգենտինական «Բոկա Խունիորս»։
Ֆուտբոլիստը նշել է, որ «Բոկա» տեղափոխվելն ու այնտեղ խաղալը իր մանկության երազանքն է ու հույս է հայտնել, որ դա իրականություն կդառնա։
Խոսելով տրանսֆերի մասին, նա նշել է, որ տեղյակ չէ բանակցությունների ընթացքից։ Բալեկյանի խոսքով՝ սա կարևոր պահ է թե՛ իր, թե՛ «Ուրականի» համար, որը կարող է լավ եկամուտ ստանալ տրանսֆերից։