fbpx
Աշխարհ

Բոլիվիայում նախագահական նոր ընտրություններ կանցկացվեն

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը խորհրդարանին է հանձնել օրինագիծ, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել։ Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անիեսը։

«Մենք կարծում ենք, որ այս օրինագիծը կարելի է կատարելագործել։ Մենք ցանկանում ենք, որ այս փաստաթուղթը հիմք դառնա համազգային փոխզիջման հասնելու համար։ Մենք ընդունում ենք, որ դրանում կարող են փոփոխություններ լինել»,-ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր Bolivia TV հեռուստաալիքի եթերում։

Արդարադատության նախարար Ալվարո Կոիմբրան նշել է, որ օրինագիծը «երեք հիմնական նպատակ ունի»։ Դրանք են․ չեղարկել հոկտեմբերի 20-ի համընդհանուր ընտրությունների արդյունքները, անցկացնել նոր քվեարկություն և նշանակել Բարձրագույն ընտրական դատարանի (ԲԸԴ) նոր անդամներ։

«Մենք պայմաններ ենք ստեղծում, որ արագացնենք ժամկետը, որ ԲԸԴ անդամներն ընտրվեն օրենքի հրապարակման պահից 15 օրվա ընթացքում»,-ասել է նա՝ հավելելով, որ ընտրությունների կազմակերպման օրը կախված է տեխնիկական հարցերից, և դրա մասին կհայտարարեն, երբ ստեղծվեն քվեարկության անցկացմանն անհրաժեշտ պայմաններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ