fbpx
Երևան

Բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն. Հայկ Մարության

Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց.

«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի համայնքը՝ Երևան քաղաքը:

Մենք պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է հայտարարվել, բայց եղել է բողոքարկում, ինչն էլ երկու ամսով հետ է գցել մեր գործերը։ Մենք դիմել ենք դատարան, վարույթ է հարուցվել, սա նույնպես երկու ամսով հետ է գցել պրոցեսը։ Մի ամբողջ համայնք անհիմն բողոքի պատճառով աղբահանության հարցում հետ է ընկել։ Սանիթեքը, տեսնում ենք, չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը»:

Հայկ Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի խնդրին՝ նշելով, որ ոլորտային խնդիրներին, նախապես խոստացածի համաձայն, վերջնական լուծումներ տրվելու են հինգ տարում։

«Մինչ այդ լինելու են ժամակավոր լուծումներ», – ասաց քաղաքապետը։

Նա միաժամանկ նշեց, որ Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ