fbpx
Սպորտ

Բոլոր մեծագույնները սկսել են քչից. Ռոնալդու

Բոլոր մեծագույնները սկսել են քչից: Այսպիսի գրառում է կատարել «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան իր էջում ՖԻՖԱ-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունից հետո:

Ինչպես տեղեկացրել էինք, Միլանում մրցանակը ստացել է Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին:

«Համբերատարությունն ու համառությունը երկու հատկանիշ են, որոնք պրոֆեսիոնալին տարբերակում են սիրողականից:

Բոլոր մեծագույնները սկսել են քչից: Անհնար է կատարելության հասնել, սակայն կարելի է ներդնել բոլոր ուժերը նպատակներն իրագործելու համար:

Եվ հիշե՛ք, որ խավարին հաջորդում է լույսը»,-գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության արդյունքներրով Ռոնալդուն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

https://www.instagram.com/p/B2xFV0PAF6a/?utm_source=ig_web_copy_link

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ