fbpx
Սպորտ

Բոլորս հիասթափված ենք Կումանի նման հրաշալի մարզիչի հեռանալու պատճառով. Վան Դեյկ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն անդրադարձել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ռոնալդ Կումանի տեղափոխությանը «Բարսելոնա»:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ բոլորը հիասթափված են մարզչի հեռանալու պատճառով, քանի որ նա հիանալի մարզիչ է:

«Բոլորս հիասթափված ենք այդպիսի հրաշալի մարզիչի հեռանալու պատճառով, սակայն դա անկեղծ զգացում է: Կարելի է հարցնել յուրաքանչյուր խաղացողի, և բոլորի մոտ նույն զգացումն է: Սակայն «Բարսելոնան» նրա երազանքն էր: Երբ հայտնվում է այդպիսի հնարավորություն, կարելի է հասկանալ մարզիչին: Ոչ ոք չէր սպասում, որ ամեն բան այդքան արագ տեղի կունենա, սակայն մենք շատ ուրախ ենք նրա համար: Այժմ պետք է առաջ շարժվենք»,-ասել է Վան Դեյկը:

Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ