«Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.
«Մինչ մարդիկ պայքարում են վարչակազմի թուրքամետության դեմ, իսկ մյուսները՝ իշխանությունների արևմտամետության համար, բոլորը բաց են թողնում այն փոքրիկ նկատառումը, որ վարչազմը գործում է ռուսական թույլատվություններով:
Հիշեցնեմ՝
Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսել է Մոսկվայում:
Ադրբեջան-Հայաստան բանակցությունները հանգրվանում են Ալմաթիում:
Սահմանազատում ու սահմանագծում է արվում հետսովետական երկրների միջև կնքված Ալմաթիի հռչակագրով և քարտեզներով:
Հայաստանից դուրս են բերվում 2020 թվականին բանավոր խնդրանքով տեղակայված ռուսական զորքերը, որոնք չեն հեռացվում Հայաստանից:
Լավրովյան պլանը իրագործվում է Արցախում պատերազմով, և այնտեղ ՀՀ ու Արցախի քաղաքական պատասխանատուների խնդրանքով ևս տեղակայվում են ռուսական զորքեր:
Ռուսական զորքերի ներկայությամբ 9 ամիս շրջափակման մեջ են ապրում 100 հազարավոր արցախահայեր:
Ռուսական զորքերի ներկայությամբ տեղի են ունենում ցեղասպանական գործողություններ Արցախի նկատմամբ և արցախահայերը ենթարկվում են էթնիկ զտումների:
ՀՀ ՀՕՊ-ը չի գործում ինքնիշխան, այլ համատեղ կառավարման է հանձնված ՌԴ զորքերին:
Հայաստանը չի ստանում պայմանագրային սատարում, չնայած դիմելուն, ՀԱՊԿ-ից ու ՌԴ-ից ՀՀ տարածքն օկուպացիայից ազատելու համար:
Հայաստանի տնտեսությունն ու ֆինանսական համակարգը սկսում է ծառայել ՌԴ-ին սանկցիաները շրջանցելու համար:
Այդպես վարվում է, ում թույլատրում են: Մինչև երբ…»
