fbpx
Աշխարհ

Բոլթոնի պաշտոնին հավակնող 10 թեկնածու կա․ CNN

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո այս պաշտոնին առնվազն 10 մարդ է հավակնում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Դոնալդ Թրամփի աշխատակազմից հավակնորդների թվում հեռուստաընկերությունը նշում է առաջին հերթին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին: CNN-ի աղբյուրների տեղեկություններով՝ նա ինքն է շահագրգռված այդ պաշտոնում ծառայությամբ և Սպիտակ տանը մեծ հեղինակություն ունի: Նրա մրցակից կարող է դառնալ ԱՄՆ ԶՈՒ պասհեստազորի գեներալ-մայոր Ռիկի Ուոդելը, որը նախկինում մեկ տարի աշխատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերի տեղակալ: CNN-ն հավակնորդների հիմնական եռյակի մեջ է մտցրել նաև Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որի թեկնածությունը Սպիտակ տունը նախկինում դիտարկվում էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ այս պաշտոնին հավակնում են նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Միկա Մալվենի Ռոբ Բլերը, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ դեսպան Պիտ Հուքսթրան, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կիտ Կելոգը, ԱՄՆ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Դուգլաս Մակգրեգորը, պահեստազորի գեներալ Ջեք Քինը, ինչպես նաև Բոլթոնին առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիթցը:

Երեքշաբթի Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ պաշտոնանկ է արել իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ