ԱՄՆ-ն պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել Վենեսուելա, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ իր թվիթերյան էջում:
«Համապատասխան Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Խուան Գուաիդոյի խնդրանքի և նրա պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններին՝ Միացյալ Նահանգները մարդասիրական օգնություն՝ դեղորայք, վիրաբուժական սարքավորումներ ու սննդային հավելումներ կմատակարարի Վենեսուելայի ժողովրդին: Ժամանակն է, որ Մադուրոն հեռանա ճանապարհից», – գրել է Բոլթոնը:
Նախորդ շաբաթ Գուայդոն ինքն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել: