fbpx
Իրավական

ՄԻԵԴ-ում գրանցվել են Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված գանգատները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հիշեցրել է, որ գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ