Առեղծվածային գողը առանց դժվարության տիրացել է Ֆյոդոր Բոնդարչուկի եւ Եվգենի Միրոնովի հեռախոսներին:
Գողությունը տեցի է ունեցել Մոսկվայում՝ «Кино в деталях» ծրագրի նկարահանումների ընթացքում: Գողը կարողացել է հանգիստ անցել հրապարակել, ընդ որում այնքան բնական վարքագիծ դրսեւորել եւ աննկատ մնացել, որ ոչ ոք ուշադրություն չի դարձրել՝ նրան ընդունելով որպես ընդարձակ նկարահանման խմբի անդամ, որն աշխատում է հաղորդման վրա:
Դրանից օգտվելով՝ անծանոթը տիրացել է Բոնդարչուկի եւ Միրոնովի սմարթֆոններին եւ կրկին առանց խոչընդոտի եւ աննկատ մնալով՝ կարողացել թաքնվել:
Միայն որոշ ժամանակ անց են հայտնիները նկատել իրերի կորուստն ու ոստիկանություն կանչել։ Ըստ նախնական տվյալների՝ ընդհանուր վնասը կազմում է 130 հազար ռուբլի. սա միայն այն դեպքում, եթե չխոսնենք այն մասին, թե որքան արժեքավոր տեղեկություններ կարող են լինել այդ մասշտաբի մարդկանց հեռախոսներում, գրում է Telegram-ի Baza ալիքը: