fbpx
Սպորտ

Բոնուչին Կարապետյանից ներողություն խնդրելու կարիք չի տեսնում

Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից: Հիշեցնենք, որ Հայաստանի և Իտալիայի հավաքականների միջև Եվրոպայի 2020թ.առաջնության ընտրական խաղում Կարապետյանը հեռացվել էր խաղադաշտից Բոնուչիի հետ բախումից հետո:

Ավելի ուշ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր իտալացի պաշտպանին.

«Ես հարգում եմ այն, ինչի դու հասել է ֆուտբոլում, բայց դա ամոթալի էր»,-գրել էր Կարապետյանը։

«Նման բաներ լինում են ֆուտբոլում, ես ներողություն խնդրելու կարիք չեմ զգում։ Նույնիսկ չգիտեի, որ նա արդեն ուներ մեկ դեղին քարտ։ Ես հոնքերիս վրա արդեն երկու կար ունեի և փորձում էի պաշտպանվել: Ինձ տխրեցնում է այդ բախման փաստը, ես ընդունում եմ դա։ Եթե ես 91 հանդիպում եմ անցկացրել իմ երկրի համար, դա նշանակում է, որ ամեն ինչ արել եմ թիմին օգնելու համար», -իտալացու խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ