fbpx
Աշխարհ

ԵՄ-ն համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ

Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի, այդ թվում՝ նավթի էմբարգոյի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Այս տարվա վերջին մենք կգնենք 90%-ով պակաս ռուսական նավթ: Բացառություն կկազմեն միայն դեպի ծով ելք չունեցող երկրները»,- նշել է դիվանագետը:

Բորելը նաև նշել է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ՝ կապված SWIFT համակարգի օգտագործման հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ