ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանից պահանջել է թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի մահվան «անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն» իրականացնել՝ չնայած Մոսկվայի պնդումներին, որ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է։
«Ռուսաստանը պետք է թույլ տա, որ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացվի Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է Նավալնիի մարմինը։
Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը. ևս 14 օր «քիմիական փորձաքննություն» կիրականացվի: