fbpx
Աշխարհ

Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։

Այս մասին նա հայտնել է «X» սոցիալական ցանցում:

Բորելը նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մասնակցել է զոհված ուկրաինացի զինվորականների հիշատակին նվիրված արարողությանը և «աջակցություն է հայտնել նրանց, ովքեր շարունակում են պաշտպանել Ուկրաինան»։

Բորելը Ուկրաինա է ժամանել Մոլդովայից, որտեղ գտնվում էր ուրբաթ օրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ