Աշխարհ

Բորիս Ջոնսոնը Բրիտանիայի թագուհուն կոշտ Brexit է խոստացել

Եղիսաբեթ II թագուհին Բուքինգեմյան պալատում երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին։ Այս մասին հաղորդում է BBC-ը;

«Պարոն Ջոնսոնն ընդունել է Նորին Մեծության առաջարկն ու համբուրել նրա ձեռքը վարչապետի պաշտոնում նշանակվելուց և գանձապետարանի առաջին լորդ դառնալուց հետո»,- ասվում է Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ:

Brexit-ի հարցը, որը Ջոնսոնը մտադիր է կյանքի կոչել, նոր վարչապետի խոսքում առաջնային է եղել:

«Այսօր ես կանգնած եմ Ձեր առջև՝ ասելու, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը քննադատողները շփոթվում են: Նրանք, ովքեր դեմ են Բրիտանիային, կմնան առանց գրոշի»,- ասել է նա թագուհու մոտ ընդունելության ժամանակ:

Ջոնսոնի խոսքով՝ ինքը չի կասկածում, որ Brexit-ը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

«Մենք չենք սպասի 99 օր: Բրիտանացիները դրան երկար են սպասել, և գործելու ժամանակն է: Իմ խնդիրն է ծառայել Ձեզ»,- ասել է նոր վարչապետը:

Ջոնսոնը նաև հայտնել է, որ պատրաստ է կոշտ Brexit-ի: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է ցանկացած լուծման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ