fbpx
Աշխարհ

Բորիս Ջոնսոնին ցնցել է Անգլիայի ողբերգական միջադեպը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի է հայտնաբերվել, և ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին։

«Ես ցնցված եմ Էսեքսի ողբերգական միջադեպից: Ես պարբերաբար տեղեկատվություն եմ ստանում ՆԳՆ-ից և սերտորեն աշխատելու եմ Էսեքսի ոստիկանության հետ, որպեսզի ստույգ պարզվի՝ ինչ է տեղի ունեցել: Իմ մտքերն այժմ բոլոր զոհվածների ու նրանց մերձավորների հետ է»,-գրել է Ջոնսոնը Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Sky News-ը, հոկտեմբերի 23-ին Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի է հայտնաբերվել բեռնատարում: Մեքենան կայանված է եղել Թարոքի տարածաշրջանի Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ