Բորիս Ջոնսոնը վաղաժամ վերադարձել է Լոնդոն

Հրապարակող՝

Քրդամետ կուսակցությունը պատասխանել է գնաճի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստիպված է եղել կրճատել Նյու Յորք իր այցի ժամկետը, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Վարչապետը վերադարձել է Լոնդոն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում է ընդունել խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին։ Այս մասին հաղորդում է «Sky News»-ը:

Բրիտանական հեռուստաալիքի տվյալներով՝ Նյու Յորքից մեկնելուց առաջ Ջոնսոնը, որից արդեն պահանջում են հրաժարական տալ, զանգահարել է Երիսաբեթ Երկրորդ թագուհուն, սակայն հայտնի չէ՝ նա թագուհուց ներողություն խնդրե՞լ է ստեղծված իրադրության կապակցությամբ:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ բրիտանական խորհրդարանի աշխատանքի կասեցմասն վերաբերյալ Ջոնսոնի որոշումն անօրինական է:

Ամենաթարմ