Բոսա Նովան ստեղծվել և հայտնի է դարձել 50-60-ականներին, Բրազիլիայում։ Bossa Nova արտահայտությունը նշանակում է նոր թրենդ կամ նոր ալիք։ Այն երաժշտական երկու ոճերի խառնուրդ է՝ ջազի և սամբայի։ Բոսա Նովայի հնչյունները նման են օվկիանոսի ալիքների ձայնին և ունկնդիրին պարգևում են անսահման խաղաղության և ուրախության զգացումներ։
Բոսա Նովա երգերը այնպիսի թեմաներ են շոշափում, ինչպիսիք են՝ կանայք, սերը, կարոտը, բնությունը։ Բոսա Նովա երգերը հիմնականում քաղաքական չէին։ Այնուամենայնիվ, 1960-ականների սկզբի քաղաքական զարգացումներից (հատկապես 1964-ի ռազմական հեղաշրջումը) ելնելով, երգրի թեմաները ավելի քաղաքական էին դարձել։
Բոսա Նովայի վառ ներկայացուցիչներից են՝ João Gilberto, Antônio Carlos Jobim, Astrud Gilberto, Gilberto Gil, Caetano Veloso, Stan Getz, Tania Maria և Bebel Gilberto-ն։
Antônio Carlos Jobim (1927-1994)
Անտոնիո Կառլոս Ժոբիմը Բոսա Նովայի ամենաառաջին ներկայացուցիչներից էր։ Նա համարվում է «Բոսա Նովայի հայրը»։ Նա միջացգայնացրել է բոսա նովան և մեծ հաջողության հասել։
João Gilberto (1931-2019)
Ժոաու Գիլբերտոն ևս բոսա նովայի վառ ներկայացուցիչներից էր։ Նա ևս համարվում է «Բոսա Նովայի հայրը»։
Գիլբերտոյի ոճը սամբայի ավանդական տարրերի և ավելի ժամանակակից ջազի խառնուրդն է։
Stan Getz (1927-1991)
Ստան Գետցը ամերիկյան ջազ սաքսոֆոնիստ էր: Նա հայտնի էր իր՝ ջերմ, քնարական, մեղմ տոնայնությամբ։ Նա բոսա նովան հայտնի դարձրեց ԱՄՆ-ում, իր «Աղջիկն Իպանեմայից» (The Girl from Ipanema-1964) երգով:
Astrud Gilberto (1940)
Աստուրդ Գիլբերտոն բրազիլացի երգչուհի է, ով հայտնի է իր սամբա և բոսա նովա երգերով։ Նա հանրաճանաչ դարձավ 1960-ականներին՝ «Աղջիկն Իպանեմայից» երգի կատարմամբ:
Gilberto Gil (1942)
Գիլբերտո Ժիլը բրազիլացի երգիչ, կիթառահար և երգահան է։ Նա հայտնի է իր երաժշտական նորամուծությամբ, ինչպես նաև քաղաքական ակտիվությամբ։ Ժիլի երաժտական ոճերն են՝ ռոքը, սամբան, աֆրիկյան երաժշտությունը և ռեգգին։
Caetano Veloso (1942)
Կաետանո Վելոսոն հայտնի էր, որպես Tropicalismo շարժման մասնակից։ Շարժումը իր մեջ ընդգրկում էր թատրոն, պոեզիա և երաժշտություն 1960-ականներին ՝ Բրազիլիայի ռազմական բռնապետության սկզբում: Այդ ժամանակից ի վեր նա մեծ ստեղծագործական ազդեցություն է ունեցել տարբեր երաժիշտների վրա և նրա երաժշտությունը չի կորցրել իր արդիականությունը մինչ օրս էլ։
Tania Maria (1948)
Տանիա Մարիան բրազիլացի երգչուհի և կոմպոզիտոր է։ Նա հիմնականում երգում է պորտուգալերեն կամ անգլերեն լեզուներով: Նրա երաժշտությունը հիմնականում վոկալային է, երբեմն փոփ, հաճախ ջազային, նաև ներառում է սամբա, բոսա նովա, աֆրո-լատինական, փոփ և ջազ երաժշտական ոճերը։
Bebel Gilberto (1966)
Բեբել Գիլբերտոն բրազիլացի-ամերիկացի հայտնի երգչուհի է, որը հաճախ ասոցացվում է բոսա նովայի հետ: Նա Ժոաու Գիլբերտոյի և երգչուհի Միյաչայի դուստրն է: Գիլբերտոն իր պատանեկության տարիներից ի վեր ելույթ է ունենում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում:
Երգերը ակնհայտորեն անդրադառնում էին բանվոր դասակարգին պատկանող մարդկանց պայքարին։
Աննա Մարտիրոսյան
