fbpx
Սպորտ

Բոտաֆոգոյի գլխավոր մարզիչը շուտով կգլխավորի Ալ Նասրը

«Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Լուիս Կաստրոն շուտով կգլխավորի «Ալ Նասրը»:

61-ամյա պորտուգալացին սաուդյան ակումբի հետ կկնքի 2+1 պայմանագիր։

Ինչպես հայտնում է ESPN-ը, «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձամբ է կապվել իր հայրենակցի հետ՝ համոզելու նրան գլխավորել ակումբը։

Ալ-Նասրը Կաշտրայի համար կվճարի 2,3 միլիոն եվրո ազատման կետ, քանի որ նրա պայմանագիրը «Բոտաֆոգոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի մարտը:

Հաղորդվում էր, որ սաուդցիները պատրաստ են Կաստրոյին վճարել 4 անգամ ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի ակումբին։

«Ալ Նասրի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան պաշտոնանկ արվեց ապրիլին։ Ավելի ուշ նա գլխավորեց «Նապոլի»-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ