Այսօր՝ կառավարության շենքի դիմաց մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա են իրականացնում՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ:
«Էլարդ լիբանանյան ընկերությանը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) ուսումնասիրության արդյունքները, որոնք օգոստոսի 14-ի երեկոյան հանրայնացվեցին
Ի տարբերություն 5-հատորների մի քանի հարյուր էջում փորձաքննական փաստերի և եզրակացությունների առկայությանը, որոնցով ապացուցվում են Լիդիանի կողմից ՇՄԱԳ-ում տեղ գտած թերությունները և բացասական ազդեցությունը՝ օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեի քննիչ Յու․ Իվանյանը մամլո ասուլիսում չանդրադարձավ դրանց։
Հավաքվում ենք ՀՀ կառավարության գլծավոր մասնաշենքի մոտ, որպեսզի Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնենք հատվածներ այդ ուսումնասիրությունից։
Փաստացի, ուսումնասիրությունը հավաստում է, որ եղած ՇՄԱԳ-ով և նախատեսված միջոցառումներով Ամուլսարում հնարավոր չէ նման ծրագրի իրականացումը։
Սա շատ շտապ հավաք է, խնդրում ենք ինքնակազմակերպվել, պատրաստել պլակատներ ուսումնասիրության գլխավոր փաստարկների մեջբերումներով և ձեր անձնական ուղերձներով։ Իվենթի էջում բոլորը կարող են նման մեջբերումներից նկարներ (սկրինշոթ) անել և տեղադրել՝ գրելով փաստաթղթի անունը և էջը», – ասվում է նրանց տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը: