fbpx
Հասարակություն

Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց

Մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են չընդունել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք կիրառելու մասին օրինագիծը: Նրանք անօրինական են համարում նման օրենքի ընդունումը՝ նշելով, որ ցեմենտի ներմուծման դեպքում տուրքի սահմանումը մենաշնորհային դիրք է տալու մեկ կազմակերպությանը, ինչը հանգեցնելու է ոլորտում բազմաթիվ կազմակերպությունների դուրսմղմանը:

Ցուցարարների տարածած հայտարարությունում նշվել է. «Մենք բազմաթիվ փաստերով ցույց ենք տվել, որ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից ներկայացվում են կեղծ տվյալներ, օրենքի նախագիծը ներկայացվում փնթի ձևով՝ առանց ուսումնասիրելու իրական վիճակը, փորձ է արվում բոլոր հնարավոր ձևերով՝ այդ թվում անօրինական, ԱԺ-ում անցկացնել ցեմենտի ներմուծման վրա տուրք սահմանելու օրենքի նախագիծը: Մենք բոլորս ակտիվ աջակցել ենք հեղափոխությանը՝ հույս ունենալով, որ ապրելու ենք օրինական, ազատ և մրցունակ տնտեսություն ունեցող երկրում, հետևաբար թույլ չենք տա, որ նման մեթոդներով փորձեն նորից մեկ կազմակերպության շահը վեր դասել ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպությունների և անհատների, ինչպես նաև սպառողների շահերից և հանուն ինչ-որ մեկին մենաշնորհային դիրք տրամադրելու ԱԺ պատգամավորներն օրենքի խախտումներով օրենք ընդունեն»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ