Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում տաքսու վարորդները և չգործող երթուղիների վարորդները:
Մասնակիցները պահանջում են տրանպորտային խնդիրների շուտափույթ լուծում, նաև՝ հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
«Մեր ձգտումն այն է, որ տաքսու ոլորտը մտնի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Տրանսպորտի նախարարությունն ի զորու չէ օրենք կիրառել ամբողջ հանրապետության տաքսու ոլորտի նկատմամբ։ Մենք գտնում ենք, որ այս ոլորտը պետք է կառավարեն տեղական ինքնակառավարման մարմինները», – ներկայացրեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Էդ, ինչ որ դուք ասում եք, կարելի էր գրավոր պատրաստել, ներկայացնել քաղաքապետին», – ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց քաղաքապետի խորհրդականը։