fbpx
Հասարակություն

Բողոքի ցույց Բարձրագույն դատական խորհրդի դիմաց

Բարձրագույն դատական խորհրդի բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը: Հավաքվածները չեն բացառում, որ տարածքում վրաններ կխփեն ու բողոքի ակցիան կշարունակեն տևական ժամանակով:

«Մինչև հիմա ժողովրդին հակառակ եք եղել, չեք մնալու այստեղ»,- հայտարարում են բակում հավաքվածները: Նրանք նաև շեշտել են, թե ԲԴԽ անդամները դուրս չեն գալու շենքից, քանի դեռ հրաժարական չեն ներկայացրել:

Նրանց հետ է նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան, ով հայտնել է, որ աստիճանաբար մեծանում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը:

Նա ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատավորներին աշխատանքից ազատելու լիազորություններ չունի, հետևաբար դրան պետք է հասնել քաղաքացիների ճնշման միջոցով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ