fbpx
Ժամանց

Բրեդ Փիթը ներկա է գտնվել Ջենիֆեր Էնիսթոնի ծննդյան տարեդարձին

Փետրվար ամսին Ջենիֆեր Էնիսթոնը նշում էր իր 50 ամյակը։ Հրավիրվածներից մեկը նրա նախկին ամուսին՝ Բրեդ Փիթն էր։

Հիշեցնենք, որ աստղերը բաժանվել էին դեռ 14 տարի առաջ։ Ըստ ականատեսների, ամբողջ երեկոյի ընթացքում դերասանները շատ սիրալիր են եղել միմյանց նկատմամբ։ Դրանից հետո համացանցում տարածվել էին լուրեր՝ նրանց վերամիավորման վերաբերյալ։ Elle ամսագրի լրագրողը փորձել է դերասանից իմանալ մի քանի տեղեկություն, զույգի հարաբերությունների մասին։ Ի պատասխան Փիթը միայն ծիծաղել է և ասել․ «Օ՜, աստվածներ», այնուհետև լրագրողին մաղթել լավ օր ու հեռացել։

Այնուամենայնիվ ամսագրի  աղբյուրներից մեկը նշել է,որ դերասանները կարողացել են մնալ ընկերներ և միշտ պատրաստ են օգնել միմյանց դժվար իրավիճակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ