EURO-2020-ի հետ մեկտեղ ընդանում է նաև Կոպա Ամերիկան, որի խմբային փուլը մոտենում է ավարտին։
Երեկ Բրազիլիայի հավաքականն իր վերջին խմբային խաղն անցկացրեց Էկվադորի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, բայց այս արդյունքը Բրազիլիային չզրկեց առաջին հորիզոնականից․ թիմը 10 միավորով հաղթեց խմբում։ Էկվադորն էլ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ 3-րդ տեղով։
Երբ ավարտին մոտենա նաև A խմբի խաղերը, պարզ կլինի, թե կոնկրետ որ հավաքականների հետ են մրցելու Բրազիլիան և Էկվադորը։
Նշենք, որ անցումային են համարվում մրցաշարի 2 խմբերի առաջին 4 հորիզոնականները: Բրազիլիան մրցելու է A խմբի վերջին 4-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմի հետ, իսկ Էկվադորը՝ առաջին հորիզոնականը։