Բրազիլիայի նախագահը Ժաիր Բոլսոնարոյի կարծիքով կարանտինային միջոցների ավելի խստացումը կբերի աշխատատեղերի կորստի և նա խստացմանը դեմ է:
Բոլսոնարոյի խոսքերով՝ ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումները կարող են 800 մլրդ ռեալ արժենալ, իսկ տնտեսությունը, որը հավանաբար կկրճատվի այս տարի, կարող է մեկ տարվա ընթացքում վերականգնվել։
Բոլսենարոն նահանգների կառավարություններին անվանել է, «աշխատատեղերի սպանողներ»:
Նախարարը նաև քննադատել է ինքնամեկուսացումները, որոնք տեղական իշխանությունների կողմից են սահմանված։
Հայտնենք, որ նախօրեին առողջապահության նախարար Մանդետան կոչ էր արել բրազիլացիներին առավելագույն սոցիալական դիստանցիա պահպանել, որպեսզի թեթևանա առողջապահության փխրուն համակարգի ծանրաբեռնվածությունը։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։