Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայի նահանգապետ Իբանյես Ռոշան դաշնային շրջանի տարածքում հայտարարել է պարետային ժամ։
Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
Նման քայլի գնալու պատճառը մայրաքաղաքում համաճարակային իրավիճակի կրիտիկական լինելն է։ Ռոշան գրել է, որ դա միակ միջոցն է պայքարելու վարակի տարածման դեմ։
Պարետային ժամը գործելու է 22:00-ից մինչև 05:00-ն։ Այն ուժի մեջ կմնա մինչև մարտի 22-ը։