fbpx
Սպորտ

Բրեյք-դանսը կընդգրկվի 2024թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հավանություն է տվել նախագծին, ըստ որի՝ բրեյք-դանսը կընդգրվի Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում: Այս որոշումը կայացվել է Լոզանում անցկացված կոմիտեի նիստի ընթացքում։

«Այս չորս մարզաձևերը լիովին համապատասխանում են օլիմպիական մարզաձևերի զարգացման մեր ծրագրին։ Նրանք ավելի գենդերահավասարակշռված են, ավելի քաղաքային և թույլ են տալիս պահպանել մեր կապը երիտասարդ սերնդի հետ», – ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

ՄՕԿ-ը հավանություն է տվել 2024թ. Օլիմպիական խաղերին սերֆինգի, ժայռամագլցման և սքեյթբորդինգի ընդգրկմանը ծրագրում, որոնք կընդգրկվեն նաև Օլիմպիադա-2020-ի ծրագրում:

ՄՕԿ-ի պատվիրակները միաձայն հանդես եկան բրեյք-դանսը Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու հարցում: Այս մարզաձևը ներկայացնող 16 տղամարդ և 16 կին կխաղարկեն մեդալների երկու հավաքածու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ