fbpx
Աշխարհ

Brexit-ը կիրականացվի հոկտեմբերի 31-ին․ թագուհին հաստատեց

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ը կիրականացնի հոկտեմբերի 31-ին և մտադիր է Եվրամիության հետ գործընկերության նոր սխեմա մշակել, որը կամրապնդի բրիտանական տնտեսության կայունությունը: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը:

Թագուհին խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը հանդես է եկել միապետական ճառով, որի շրջանակում հայտարարվել են առաջիկա տարվա համար կառավարության առաջնահերթությունները: Այս նստաշրջանը խոստանում է պատմական դառնալ. դրա ընթացքում պետք է վերջապես, հանրաքվեից ավելի քան երեք տարի անց վճռվի Brexit-ի ճակատագիրը:

«Իմ կառավարությունը մտադիր է Եվրամիությունից դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին»,- հայտնել է Էլիզաբեթ 2-րդը՝ հավելելով, որ իր նախարարները Եվրամիության հետ գործընկերության նոր սխեմա կմշակեն, որը կամրապնդի բրիտանական տնտեսության կայունությունը:

Թագուհու ելույթը նվիրված է ներքին օրակարգին։ Միապետը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի գիտատար ոլորտներում և տիեզերական հետազոտություններում զարգացմանը և կպահպանի բրիտանական բանակի մարտունակությունը: Էլիզաբեթ թագուհու ելույթի մեծ մասը նվիրված է եղել սոցիալական խնդիրները լուծելու կառավարության ծրագրերին:

«Կառավարությունը կաջակցի և կամրապնդի NHS առողջապահության ազգային համակարգի վիճակը, Անգլիայում սոցիալական օգնության համակարգի բարեփոխման համար քայլեր կառաջարկվեն»,- ասել է թագուհին:

Կառավարությունը մտադիր է բարեփոխել նաև իրավապահ համակարգը: Էլիզաբեթ 2-րդը մասնավորապես նշել է, որ նախարարների կաբինետը խորհրդարանին կառաջարկի մի շարք օրենքներ, որոնք թույլ կտան ամենավտանգավոր հանցագործներին ավելի երկար մնալ կալանքի տակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ