fbpx
Աշխարհ

Brexit-ի պատճառով Honda-ն փակում է գործարանը Մեծ Բրիտանիայում

Ճապոնական Honda ավտոկոնցեռնի ղեկավարությունը մտադիր է փակել իր գործարանը Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատում է ավելի քան 3500 մարդ։ Համապատասխան հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում, հայտնում է Euronews-ը։

Ընկերությունում մտավախություն ունեն, որ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու դեպքում զգալիորեն կմեծանա ԵՄ-ից Մեծ Բրիտանիա տարբեր ապրանքների մատակարարման ժամկետը։ Եթե հիմա դրա համար անհրաժեշտ է 5 ժամից 1 օր, ապա Brexit-ից հետո մատակարարումը կարող է տևել 9 օր։

Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին Brexit-ի պատճառով ձեռնարկության աշխատանքի ժամանակավոր դադարի մասին։ Այսօր Սուինդոնում տեղակայված գործարանը Honda-ի միակ ձեռնարկությունն է ԵՄ տարածքում։ Անգլիական այդ քաղաքում արտադրությունը սկսվել էր 30 տարի առաջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ