fbpx
Աշխարհ

BRICS-ին կմիանան Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան

BRICS կազմակերպությունը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հնարավոր է համալրվի ևս հինգ պետություններով, հայտնում է «Իզվեստիա» թերթը։

Ըստ տվյալների՝ բացի Արգենտինայից և Իրանից, որոնց մուտքի ծրագրերն արդեն հայտնի էին, խմբին կարող են միանալ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը։

BRICS-ի միջազգային ֆորումի նախագահ Պուրնիմու Անանդը «Իզվեստիա»-ին հաստատել է տեղեկությունը։

Ըստ նրա, այս հարցը բարձրացվել է կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել հունիսի վերջին։

«Բոլոր այս երկրները ցույց են տվել միանալու իրենց շահագրգռվածությունը և պատրաստվում են անդամակցության հայտ ներկայացնել։ Կարծում եմ՝ սա լավ քայլ է, քանի որ ընդլայնումը միշտ դրական է ընկալվում, դա ակնհայտորեն կբարձրացնի BRICS-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- պարզաբանել է Անանդը։

Ինչպես նշել է BRICS-ի նախագահը, Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք խմբի գագաթաժողովում կարող է դրվել դրանում Իրանի, Արգենտինայի, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին կամ Թուրքիային ընդգրկելու հարցը։ Հանդիպումը պետք է կայանա 2023 թվականին, առայժմ դրա ստույգ ժամկետներն անհայտ են։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ