Լեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թուլիփ Սիդիկը հետաձգել է ծննդաբերությունը Brexit-ի հարցով քվեարկության պատճառով, որը պետք է կայանա հունվարի 15-ին։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Առաջին՝ ծանր հղիությունից հետո նրան խորհուրդ էին տվել երկրորդ երեխային լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով։ Վիրահատությունը նշանակվել էր փետրվարի 4-ին, սակայն դիաբետի զարգացման պատճառով ժամկետը տեղափոխվել է հունվարի 15։ Պատգամավորը բժիշկներին խնդրել է կեսարյան հատումն իրականացնել հունվարի 17-ին։
Գրում է shantnews.am-ը։

