Ժամանց
04:20 07/09/2019

Բրիտանացին գերազանցել է սեփական ռեկորդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկրորդ աշխարհամարտի բրիտանացի վետերանն ու նախապապը գերազանցել է սեփական ռեկորդը, փոխանցում է Nat-geo-ն:

Ռեյ Վուլին իր 96-րդ տարեդարձը նշել է խորասուզվելով շվեդական «Զենոբիա» բեռնատար լաստանավի նավաբեկության վայրում, որը 1980 թավականի հունիսին խորտակվել էր Լառնակայի ջրատարածքում: Ռեյը գերազանցել է սեփական ռեկորդը՝ երրորդ տարին անընդմեջ նա ճանաչվում է ամենատարեց դայվերը:

2017 թվականին նա ջրի տակ էր անցկացրել 41 րոպե՝ իջնելով 38,1 մետր խորությամբ: 2018 թվականին խորասուզումը տեւել է 44 րոպե, եւ Ռեյն իջել է 40,6 մետր խորությամբ: Այս անգամ դայվերը դեպի «Զենոբիա» է ուղղվել 48 րոպեով՝ հասնելով 42,4 մետր նիշին:

Վուլիի հետ միասին դեպի խորտակված նավ են խորասուզվել եւս 47 դայվերներ:

«Սա ուղղակի անհավանական է: Ես արդեն 59 տարի դայվինգով եմ զբաղվում, բայց հենց այսպիսի խորասուզումներն ամենից շատ մտապահվում»,- ասել է Վուլին:

Դայվերի խոսքով՝ եթե առողջությունը թույլ տա հաջորդ տարի նախատեսում է բարելավել սեփական ձեռքբերումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ