Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պլանի շուրջ կքվեարկի հունվարի 29-ին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն, հայտնել է Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: 

Նախօրեին վարչապետ Թերեզա Մեյը, որը  չորեքշաբթի երեկոյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ խուսափել է խորհրդարանի անվստահության քվեից, ասել է, որ կառավարությունը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իրադրության կարգավորման պլանը կներկայացնի հունվարի 21-ին:

Դրանից մեկ օր առաջ Միացյալ Թագավորության խորհրդարանականները մերժել էին Brexit-ի վերաբերյալ վարչապետի կողմից սկզբանապես առաջարկված համաձայնագիրը: Այդպիսով, Լոնդոնը իրադարձությունների զարգացման մի շարք հնարավոր սցենարների, այդ թվում՝ ԵՄ-ից երկրի «ամենակոշտ» ձևով դուրս գալու եւ ընդհանրապես՝ Brexit-ի չեղարկման ճանապարհ է բացել: 

«Brexit-ի գծով կառավարության հաջորդ քայլերի վերաբերյալ օրինագիծը կմտցվի հունվարի 21-ին: Օրինագծի շուրջ բանավեճերը և քվեարկությունը կտեւեն ողջ օրը եւ, պալատի համաձայնության դեպքում, կանցկացվեն հունվարի 29-ին», – ասել է Լիդսոմը՝ հինգշաբթի  ելույթ ունենալով խորհրդարանականների առջև: 

«Պլան Բ»-ի բովանդակության մասին ներկայում ոչինչ հայտնի չէ: Կառավարությունը խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ է վարում ԵՄ-ից դուրս գալու պայմանների հարցի շուրջ: Կոնսուլտացիաներին հրաժարվել են մասնակցել միայն լեյբորիստները, որոնք հայտարարել են, թե Մեյի կառավարությունի ի վիճակի չէ կառավարել երկիրը և Մեծ Բրիտանիան շահավետ պայմաններով դուրս բերել ԵՄ-ի կազմից:

Ամենաթարմ