Sky News-ին տված հարցազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաբը նշել է, որ Ռուսաստանը պետք է բացատրի՝ ինչպես է թունավորվել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին,։
«Այժմ պարզ է, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է պատասխանի մի շարք շատ լուրջ հարցերի»,- շեշտել է բրիտանացի նախարարը։
ԱԳ նախարարի խոսքով՝ անկախ նրանից՝ միջադեպի գործում ներքաշված են արդյոք պետական սուբյեկտները, թե ոչ, Ռուսաստանն ունի պարտավորություններ ապահովել այն, որ քիմիական զենքը չէր կարող կիրառվել իր տարածքում։