ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռևս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչև վերջին օրը: Այդ մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ անցկացված քննարկումների ժամանակ:
«Մենք առաջվա պես, ես հաստատ համոզված եմ, դեռ բոլոր հնարավորություններն ունենք կանոնակարգված ձևով դրան հասնելու համար: Գերմանիայի կառավարությունը մինչև վերջին օրը հանդես է գալու այն բանի օգտին, որ դա հնարավոր լինի»,-ասել է Մերկելը՝ հավելելով, որ իրենք պատրաստվել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի չկանոնակարգված դուրս գալուն: