Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի աշխատանքը, քանի որ երկրի Գերագույն դատարանն ապօրինի է ճանաչել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ օրենսդիր մարմնի աշխատանքը կասեցնելու որոշումը: Այս մասին հաղրոդում է РИА Новости-ն:
Համայնքների պալատի աշխատանքային օրակարգը որոշում է կառավարությունը, սակայն մինչ այս պահը վարչապետի կաբինետից դեռևս որևէ ազդանշան չի եղել, թե խորհրդարանը ինչ է քննարկելու: Միաժամանակ, արդեն պարզ է, որ օրենսդիրների քննարկման հիմնական թեմաները լինելու են Ջոնսոնին անվստահություն հայտնելը, արտահերթ ընտրությունների նշանակումը, ինչպես նաև Brexit-ի գործընթացի կասեցման հնարավորությունը:
Հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի սկզբին խորհրդարանականներին հաջողվել էր դեմ արտահայտվել Ջոնսոնի՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու փորձերին, առաջիկա օրերը կարող են նշանավորվել հեղափոխական որոշումներով: