Բրիտանիայում կնոջը սպանած տղամարդը ազատության մեջ է

Ամենադիտվածներ

Բրիտանիայում կնոջը սպանած տղամարդը ազատության մեջ է

Բրիտանացի Պոլ Դյուրանտը, որ 2004 թվականին սպանել և իբր կերել էր մի կնոջ, ազատ է արձակվել և ապրում է Լոնդոնում: Այս մասին հայտնում է բրիտանական Tabloid Mirror-ը:

Հրապարակման համաձայն՝ հանցագործը դարձել է 60 տարեկան: 2004-ին նա իր վրա վերցրել ընկերուհու՝ 41-ամյա Կարեն Դարելի անհետացման մեղքը: Ըստ նրա՝ ինքը կնոջը ծեծի է ենթարկել բութ առարկայով, այնուհետև քառատել և մասամբ կերել նրա դին: Նրա բնակարանում գտել են դանակ, սղոց և շատ արյուն, սակայն կնոջ դին այդպես էլ չեն գտել:

Հերոինի նախկին թմրամոլ Դյուրանտը Իսպանիայում թաքնվում էր բրիտանական իշխանություններից, քանի որ նա մեղավոր էր կողոպուտի երկու դեպքերի համար: Իսպանիայում նրան դատապարտեցին 12 տարվա ազատազրկման՝ դաժան սպանության համար, բայց 2010-ին նրան տեղափոխեցին Մեծ Բրիտանիա, որտեղ նա մնաց բանտում գրեթե ևս ինը տարի՝ ներառյալ կողոպուտի համար պատժաչափը:

Հրապարակման համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ մարդասպանին ազատ են արձակել, և այժմ նա ապրում է Լոնդոնի արևելքում գտնվող Tower Hamlets տարածքում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();