Sky News բրիտանական հեռուստաընկերությունը նախատեսում է նոր ալիք գործարկել, որը չի լուսաբանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ նորությունները: Հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի երկուշաբթիից ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 17-ից մինչև 22-ը:
«Sky News Brexit-Free-ն (Sky News-ն առանց Brexit-ի) համարձակ որոշում է: Բայց այն բանից հետո, երբ մենք հետևեցինք հանրային կարծիքին վերջին շաբաթների ու ամիսների ընթացքում, հասկացանք, որ մեր հանդիսատեսները իրենց համար ինչ-որ արժեքավոր բան կգտնեն նման ձևաչափի ալիքում»,-հայտարարել է Sky News-ի ղեկավար Ջոն Ռայլին:
Վերջին հարցումների համաձայն՝ բրիտանացիների մեկ երրորդը հրաժարվել է նորություններ դիտելուց ԵՄ-ից Մեծ Բրիտանինայի դուրս գալու շուրջ չդադարող բանավեճերի պատճառով:
«Նոր հեռուստաալիքը մարդկանց հնարավորություն կտա փոքր-ինչ հանգստանալ Brexit-ից»,-նշել է հեռուստաընկերության ղեկավարությունը: