fbpx
Կառավարություն

Կառավարությունը 750 մլն դրամ հատկացրեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով. գումարը կփոխանցվի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առաջնության նախապատրաստման և անցկացման համար ժամանակի սղության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով տարվող աշխատանքների ծավալը, որոշում է կայացվել դրամը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 40 երկրից շուրջ 400 անձանց մասնակցություն. առաջնությանը ներկա կլինի 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ:

«Առաջնության անցկացումն իր կարևոր դերն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ-ն իր պատվավոր տեղը կունենա աշխարհի սպորտային քարտեզում: Առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է ՀՀ-ում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում, նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի միջոցառում չի անցկացվել»,- նշեց Դումանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ