Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Վահան Ադիլխանյանը, որը մինչ այդ կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Ֆեդերացիայի նախագահի ներկայացրած մարզչական կազմը արժանացավ մարզչական խորհրդի հավանությանը, որից հետո գործկոմը հաստատեց այս տարվա հավաքական թիմերի մարզիչներին:
Հավաքականում Վահան Ադիլխանյանին կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը:
Կարեն Աղամալյանը կշարունակի գլխավորել երիտասարդական հավաքականը: Երկրորդ մարզչի պարտականություները կկատարի Գարիկ Բաղդասարյանը: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի արծաթե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի USBA-ի (ԱՄՆ-ի) չեմպիոն Արտյոմ Սիմոնյանը կմարզի ավագ տարիքի պատանիների հավաքականը:
Սիմոնյանին հավաքականում կօգնի Գևորգ Կոստանյանը: Տիգրան Արմենակյանը կմարզի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը: Աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը: