Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
- Իրավիճակը Ղազախստանում․ բախումներ, զոհեր, դիմում ՀԱՊԿ-ին և այլն
- ՀԱՊԿ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։
Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։
Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ», – ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։