fbpx
Աշխարհ

Բրյուսելում տղամարդը «Կալաշնիկով»-ով կրակ է բացել

Բելգիական ոստիկանությունը փնտրում Է այն անձին, ով դեկտեմբերի 24-ին Բրյուսելի կենտրոնում կրակ Է բացել ռեստորանի պատուհանի վրա: Ինչպես հայտնում Է Reuters գործակալությունը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտվա ժամը մոտավորապես 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) Բրյուսելի կենտրոնի Լուիզ ավենյուի առևտրական փողոցում: Տղամարդը «Կալաշնիկով» ինքնաձիգից երեք անգամ կրակել Է ռեստորանի պատուհանի վրա ու փախել:

Ինչպես ճշտել Է ոստիկանությունը, առայժմ հրաձիգի դրդապատճառները հայտնի չեն: Ընդսմին Բրյուսելի դատախազության ներկայացուցիչը հայտնել Է, որ խոսքը չի վերաբերում ահաբեկչական գործողությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ