Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում գտնվող Մորոն քաղաքում 500 լիտրանոց ցիստերն է պայթել, որը լցված է եղել կենդանիների արյունով:
Դեպքը տեղի է ունեցել San Roque անասնաբուծական ֆերմայի մերձակայքում:
Փողոցներում տհաճություն է առաջացել արյան պատճառով, իսկ տեղի բնակիչները դիմել են տեղական իշխանությանը, որպեսզի անհապաղ մաքրեն փողոցները, քանի որ կարծում են, որ կենդանիների արյունը քաղաքում ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման պատճառ կարող է դառնալ:
San Roque անասնաբուծական ֆերման հայտարարել են, որ չգիտի տեղի ունեցածի պատճառը:
Տեղի իշխանությունները տարածքը մաքրելու համար հատուկ խումբ են ուղարկել:

