fbpx
Գիտություն

Bugatti-ի նոր մոդելները ցուցահանդեսի ժամանակ արդեն սպառված են եղել

Մոնտերեյում «The Quail. Motorsport Gathering» ցուցահանդեսում Bugatti-ն ներկայացրել է նոր ռոդսթեր, որը կոչվում է Mistral W16: Ցուցահանդեսի ժամանակ 99 մեքենաներն արդեն սպառված են եղել։ Մեկ օրինակի արժեքը 5 մլն դոլար է, առաքումները կսկսվեն 2024 թվականից ոչ շուտ, գրում է Tekhkult-ը։

Mistral W16-ի հզորությունը հասնում է 1600 ձիաուժի, առավելագույն արագության մասին լռում են։ Մոդելը հիմնված է Chiron-ի վրա, սակայն այս դեպքում մոնոկոկը ամբողջությամբ վերամշակվել է ռոդսթերի դիզայնին համապատասխանելու համար՝ ստանալով ավելի կլորացած ձեւ՝ չկորցնելով ամրությունը։

Նշվում է, որ Mistral W16-ը կգերազանցի բաց տանիքով բոլոր գոյություն ունեցող մեքենաներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ