ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։
- Ոստիկանությունում արձանագրվել է կալաշնիկովի ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ։