Բուլղարիայի կառավարությունը փետրվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Է պետության ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտնել Է կառավարության մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Վենեսուելայում ստեղծված ընդգրկուն ճգնաժամը և դրա լուծման համար արագ ու համարժեք քաղաքական որոշումների ընդունման, ինչպես նաև ազատ, թափանցիկ և արդար նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, Բուլղարիան աջակցություն Է հայտնում Խուան Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարողի»,-ասված Է Բուլղարիայի նախարարների կաբինետի որոշման մեջ:
Ավելի վաղ նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել Էր, որ «Բուլղարիան պետք Է ձեռնպահ մնա Վենեսուելայի վերաբերյալ առաջարկված եվրոպական դիրքորոշումից», սակայն նրա կարծիքն աջակցություն չստացավ կառավարող մեծամասնության կողմից:
Փետրվարի 4-ին ԵՄ-ի երկրների մեծամասնությունը Գուայդոյին ճանաչել Է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Ի պաշտպանություն Մադուրոյի, հանդես են եկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան և Թուրքիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: